ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վստահ ինձ կարող եմ համարձակ համարել». Աննա Սարգսյանն ու նրա սիրելի ձին՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

ՖՈՏՈ

NEWS.am STYLE-ը գրում է.

Դերասանուհի Աննա Սարգսյանին շատերը կհիշեն «Որբերը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Անիին, իսկ այսօր Աննան նկարահանվում է «Երանի» սերիալում՝ մարմնավորելով Մայայի կերպարը: Բայց համոզված ենք՝ քչերին է հայտնի, որ բացի սերիալային նկարահանումներից՝ Աննան նաեւ հետաքրքրված է ձիավարությամբ: Նրա հոբբին դարձավ NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքի թեման, որն, իհարկե, չէինք կարող չիրականացնել առանց Աննայի հավատարիմ ընկերոջ՝ Grom-ի:

Դերասանուհու հետ նաեւ զրուցեցինք իր նախասիրության եւ ստեղծագործական նորությունների մասին:

«Ձիերի հանդեպ սերս մանկուց է եկել: Միշտ շատ եմ սիրել ձիերին եւ մի գեղեցիկ օր որոշեցի ուժերս հավաքել եւ վերջապես տիրապետել ձիավարությանը»,-ասում է Աննան՝ տեղեկացնելով նաեւ, որ իր եւ Grom-ի ծանոթությունը շատ հետաքրքիր է եղել.

«Սկզբում վախ կար, քանի որ, ամեն դեպքում, կենդանի է եւ կարող էր պատահաբար վնասել ինձ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ձիերը, ինչպես շները, շատ հավատարիմ են. եթե սիրեց քեզ, ուրեմն մինչեւ վերջ կպահի իր մեջքին: Նրանք նաեւ շատ խորամանկ ու զգայուն են: Եթե հասկանա, որ վախենում ես իրենից, ապա կսկսի իր կամքը թելադրել: Այնպես որ՝ գլխավոր նախապայմաններից մեկը վախը հաղթահարելն է»:

Աննան ձիավարությամբ սկսել է զբաղվել մոտ 1 տարի առաջ: Այս փուլում դերասանուհին դադար է վերցրել, քանի որ զբաղված է նկարահանումներով, սակայն խոստովանում է.

«Անկեղծ ասած՝ այս նկարահանումներից հետո կրկին ցանկություն առաջացավ զբաղվելու ձիավարությամբ: Անպայման սկսելու եմ կանոնավոր հաճախել դասընթացներին»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե էլ ինչ չբացահայտված հոբբիներ ունի.

«Շատ եմ սիրում հրաձգային սպորտը, սակայն երբեք չեմ զբաղվել դրանով: Հուսով եմ՝ մի օր էլ դա կկարողանամ իրականացնել»,-ասում է Աննան՝ հավելելով. «Կյանքում վստահ ինձ կարող եմ համարձակ համարել»:

Ինչ վերաբերվում է ստեղծագործական նորություններին՝ Աննան նշում է.

«Դեռ չունեմ այնպիսի առաջարկ, որը կարող եմ ընդունել: Սպասում եմ նոր եւ հետաքրքիր առաջարկների»:

Ժամանակին Աննային ասոցացնում էին «Որբերը» հեռուստասերիալի իր հերոսուհու հետ եւ հաճախ իրական կյանքում էլ էին Անի անվանում. արդյոք այժմ Անին դարձե՞լ է Մայա: Հարցին ի պատասխան՝ դերասանուհին նշեց. 

«Չեմ կարող ասել՝ Անին զիջել է իր դիրքերը, թե ոչ: Այժմ ինձ երկու անուններով էլ դիմում են, բայց, անկեղծ ասած, հիմա Աննան ավելի է գերակշռում, քան Անին եւ Մայան»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Զառա Ղազարյան

Վարսահարդար՝ Դիանա Գեւորգյան (Maria Beauty Center)

Նկարահանումն իրականացվել է «Միրաժ» ձիավարությունների ակումբում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular