ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն օրեցօր նոր ու անընդունելի պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ ապացուցելով, որ մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել և նոր ռազմական էսկալացիայի է ձգտում։ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունելով Կանադայի նոր դեսպանին, միանգամից երեք կոշտ պահանջ է ներկայացրել՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ, «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում, սահմաանդրության փոփոխում։

Ալիևը, ի դեպ, հստակ և առանց այլևայլությունների է ներկայացնում իր պահանջները՝ պնդելով, որ դրանց չկատարելու դեպքում որևէ պայմանագիր չի լինելու։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ, մոտ 200-300 հազար ադրբեջանցիներ կարող են վերաբնակեցվել Հայաստանում, հիմնականում Սյունիքի մարզն է թիրախում։ Իսկ նման վերաբնակեցումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վերջը։

Փաշինյանական վարչախումբը վերջին շաբաթներին քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մեկ ամսում պայմանագիր կնքել։ Ալիևը մի քանի ամիսն է շեշտում, հընթացս էլ խոսում իր պահանջները հստակ կատարելու պայմանի մասին։ «Պետք է հասկանալ, որ 1-2 տարում դժվար է լուծել խնդիրները, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ 28 տարվա ընթացքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին, որովհետև մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, և դա անընդունելի էր»,- ասել է նա, հավելել, թե խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որովհետև այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և մինչև դա տեղի չունենա, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ «Սա հայտնի խնդիր է»,- ասվում է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե որևէ մեկը չի պատրաստվում ՀՀ իշխանությունների հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ վարչախումբն էլ առնվազն երեք տարի կորցրել է պատրանքներ տածելու, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու, բայց ոչ ռազմական ներուժը վերականգնելու, թշնամու ախորժակը զսպելու ուղղությամբ։ Դա թե՛ իշխանությունների դիլետանտիզմի, թե՛ պարզ դավաճանության հետևանքն է։

Վարչախումբը երկիրը փոսից դուրս բերելու փոխարեն նոր աղետներ է բերում՝ տրվելով արևմտյան սին խոստումներին, գործուն քայլեր չանելով իրավիճակը բեկելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular