ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Յուրիկ Հովեյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով բրոնզե մեդալակիր, Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։

Յուրիկ Հովեյանը (63կգ) դարձավ Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր՝ մեդալի համար մրցամարտում հաղթելով թուրք մրցակցին։

Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պապիկ Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Գասպար Տերտերյանը (67 կգ) կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հրայր Հովհաննիսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Այսօր 97 կգ Արշակ Գեղամյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց գերմանացի մրցակցին։ 97 կգ Արշակ Գեղամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ 77 կգ Հենրիկ Գևորգյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular