ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը օգնություն է խոստացել «Հեզբոլլահ»-ին շարժման դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու «Հեզբոլլահ»-ին, եթե Իսրայելը որոշի լայնածավալ գործողություն սկսել լիբանանյան խմբավորման դեմ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Financial Times-ին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին:  

«Լիբանանի ողջ ժողովուրդը, արաբական երկրները և «դիմադրության առանցքի» անդամները կաջակցեն Լիբանանին՝ Իսրայելի հետ պայքարում,- ասել է նա

Նա նշել է, որ Իսրայելի կողմից շարժման դեմ հնարավոր գործողություններ սկսելու դեպքում Իրանն այլ ելք չի ունենա, քան շարժմանն աջակցելը։ 

Իրանցի պաշտոնյան նաև հավելել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնումը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ մյուս կողմերի շահերից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular