ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բարեհաջող վիրահատությունից հետո, բժիշկն առաջարկել է վերադարձնել 300 հազար դրամ, որ դեպքը մոռանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆանարջյան կլինիկայի բժիշկ Գոռ Անանյանը ոչ բարեհաջող վիրահատություն է անցկացրել, հետո ասել՝ վերադարձնեմ վճարած գումարից 300 հազար դրամը, մոռանանք դեպքի մասին։

Այս մասին Tert.am-ին ասաց Դավիթ Սիմոնյանը, ով դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 15-ին քթի վիրահատություն է ունեցել Ֆանարջյան կլինիկայում։

Նա Tert.am-ին հայտնեց, որ քթի միջնապատի վրա խոռոչ է ունեցել, բացի այդ միջնապատի թեքություն և դիմել է բժիշկ Գոռ Անանյանին՝ շտկելու։

«Մինչև վիրահատությունը պայմանագիր չի կնքվել։ Վիրահատությունից անմիջապես հետո՝  նույն օրը, ինձ պայմանագրի օրինակ են տրամադրել, որը ստորագրել եմ։ Պայմանագիրը լրացված չի եղել, նրանց կողմից ստորագրված չի եղել, իմ ստորագրելուց հետո ես հեռախոսով նկարել եմ դա, հետո պահանջել եմ, պայմանագիրը տրամադրել են ավելի լրացված։ Վիրահատությունից մեկ ամիս հետո, երբ հանեցին վիրակապերը, տամպոնները և համապատասխան սարքերը, որոնք ուղղելու համար էին, զգացի՝ քիթս ուղղված չէ, նաև քթով չեմ կարողանում շնչել ու մինչև  հիմա էլ չեմ կարողանում»,- ասաց նա։

Քաղաքացու պնդմամբ՝ ինքը բժշկին դժգոհություն է հայտնել, բայց բժիշկն ասել է՝ լավ է ամեն բան։

«Հետո երբ սկսեցի հիմնավոր պատճառ բերել, որ խնդիրներ կան և չեմ կարողանում շնչել նա ասաց՝ հասկանում է՝ խնդիր կա, լավ չի ստացվել վիրահատությունը և առաջարկեց 300 հազար դրամ հետ վերադարձնի ու մոռանան դեպքը։ Ես ասացի՝ 300 հազարը վերադարձնես ես դրանով ի՞նչ անեմ։ Ես այս ընթացքում տարբեր բժիշկների մոտ եմ գնացել, ինձ ասել են խնդիրը կա և պետք է վիրահատվի, իսկ նոր վիրահատությունը կարժենա 880 հազար ու ավելի գումար»,- պատմեց նա։

Նրա խոսքով՝ բժիշկն ընդունել է, որ սխալ է եղել վիրահատությունը։ Քաղաքացին նաև նշեց, որ բացի վիրահատության 700 հազար դրամը նա վճարել է ևս 100 հազար դրամ, քանի որ ասել են՝ բարդ վիրահատություն է եղել։ Ինչպես նաեւ բժիշկն ասել է, որ հետվիրահատական շրջանում պետք է մերսումների գնա, որպեսզի խնդիրները շտկվեն։

«Ինքն ասաց գնամ մերսումների, բայց միտումնավոր քիթս ցավացնում էր։ Ինձ ամեն օր կանչում էր մերսման, բայց մոտ 2 րոպե քիթս միտումնավոր ցավացնում էր, մարդու գժի տեղ էին դնում, ստորացնում։ Հարցրել եմ՝ պատասխանատվություն վերցնո՞ւմ ես, որ 6 ամիս հետո քիթս վիրահատելու կարիք չի ունենալու, նորից պատասխանեց՝ ոչ»,- նշեց Դավիթ Սիմոնյանը։

Քաղաքացին նաև նշեց, որ այդ մերսումներին գնալիս 2 անգամ, օղի է խմել, նոր է գնացել՝ ցավերին դիմանալու համար։

«Ինձ ասում են՝ իբր խնդիրները եղել են այդ օղի խմելուց ու ասում են՝ երբ կանչել են, չեմ գնացել, դա բացարձակ սուտ է։ Թող տեսախցիկները բացեն, նայեն։ Իրենք երբ կանչել են, գնացել եմ։ Դեռ հակառակը՝ ես եմ շահագրգռված եղել, որ գնամ, ինչքան հիմար պետք է լինեմ, որ 800 հազար դրամ տամ ու չհետևեմ իմ առողջությանը»,- ասաց նա։

Քաղաքացին պահանջում է, որ կլինիկան հետ վերադարձնի իր գումարը, որ նա մեկ այլ տեղ, այլ բժշկի մոտ վիրահատվի։

Վիրահատող բժիշկ Գոռ Անանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ տվյալ բուժառուն վիրահատությունն անցել է բավարար, բարեհաջող, իսկ բոլոր խնդիրների մեղավորը նա է՝ չի հետևել հետվիրահատական ցուցումներին։

«Այստեղ կա բժշկական գաղտնիքի խնդիր ու քանի որ կա նաև հարուցված քրեական գործ, չեմ կարող ներկայացնել ինֆորմացիա բուն բժշկական միջամտության մասին։ Ասել եմ, եթե հետվիրահատական շրջանն անցնի ու բավարար չլինի արդյունքը, այն ժամանակ ես իմ կողմից 300 հազար դրամը կվերադարձնեմ,  բայց դրա հետ կապված գործ էլ է հարուցել, որը օրենքի շրջանակում ընթացքի մեջ է»,- պատմեց նա։

Բժշկի խոսքով՝ խնդիրները եղել են, քանի որ նա հետվիրահատական շրջանին պատշաճ ձևով չի հետևել։

«Ունենք վիրահատության արդյունքները, մեզ մոտ ամեն բան ֆիքսված է, որ նա չի եկել այցերին նորմալ, մերսումներին եկել է ալկոհոլի ազդեցության տակ, ես այդտեղ ի՞նչ կարող եմ անել։ Նա ալկոհոլի ազդեցության տակ եկել է, ես չգիտեմ տանը կամ դրսում ինչեր է օգտագործել։ Այդ ամենն, իհարկե, խնդիրներ են առաջացրել, բավականին բարդ վիրահատություն է եղել»,- ասաց նա։

Բժիշկը նաև նշեց, որ նա ժամանակին չի եկել տամպոնները հանելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular