ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքը թաղման էր գնում. մանրամասներ ողբերգական վթարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղում, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Oragir.News-ի տեղեկություններով վթարի հետևանքով վիրավորում ստացածները հարազատ եղբայրներ են և նրանցից մեկի կինն է, իսկ մահացածը նրանց 70-ամյա մայրն է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ընտանիքը Արարատի մարզի Ջրաշեն գյուղից է, գնում էին Գավառ՝ թաղման արարողության մասնակցելու։

«Մեր գյուղի բնակիչներ են։ Ռ․ Սարգսյանն ու Ա․ Սարգսյանը եղբայրներ են, նրանց հետ մեքենայում է եղել եղբայրներից մեկի կինը ու իրենց 70-անց մայրը։ Գնում էին Գավառ՝ թաղում»,- մեզ հետ զրույցում ասաց Ջրաշենի վարչական ղեկավար՝ Սարգիս Գրիգորյանը։

Oragir.Nеws-ին նաև հայտնի դարձավ, որ եղբայրներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս եղբոր մոտ ախտորոշվել է ողնաշարի կոտրվածք, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular