ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիսիանի զորամասում մահացած Դավիթի դասընկերը մանրամասներ է հայտնել (լուսանկար)

ՖՈՏՈ

Հրամանատարը, որը նույնպես ներկա էր Դավիթի հուղարկավորության արարողությանը, ասում էր, որ ծառայության մեկ տարվա ընթացքում Դավիթը ընդամենը 2 անգամ է բուժկետ գնացել՝ մի անգամ գլխացավի դեղ, մի անգալ էլ ոտքի համար քսուք վերցնելու:  Սիսիանի զորամասերից մեկում հունիսի 24-ին հանկարծամահ եղած Դավիթ Ներսիսյանի դասընկերը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ «12 տարի միասին սովորել ենք, ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել, չի ասել՝ որ որևէ տեղը ցավում է»:

 «Դավիթի ծառայակից ընկերները և հրամանատարը ներկա էին հուղարկավորության արարողությանը: Հրամանատարը իր հետ Դավիթի պատվոգրերն ու շնորհակալագրերն էր բերել, որ նա անձամբ պիտի այս շաբաթ բերեր, բայց չստացվեց. երեքշաբթի օրը պիտի արձակուրդ գար, բայց չեկավ, բերեցին»,-հավելում է նա:

Դասընկերուհու խոսքով, 19-ամյա Դավիթը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր մի եղբայր ունի:

«Ծնողները անչափ սիրում էին Դավիթին, չեն էլ ընդունում տեղի ունեցածը: Ծնողները գրեթե ամեն կիրակի գնում էին Դավիթին տեսնելու: Նրա ծնունդը հունվարի 1-ին էր, Նոր տարին նրա հետ զորամասի բակում են դիմավորել»,-ասում է նա:

Դասընկերուհին պատմում է՝ Դավիթը ընտանիքի հետ մի քանի տարով ՌԴ էր տեղափոխվել, սակայն Դավիթը չէր կարողացել հարմարվել, և երկու տարի առաջ վերադարձել էին: Թեև դպրոցը դեռևս չէր ավարտել, սակայն մեկնել էր ծառայության, որովհետև ցանկանում էր իր հասակակիցների ու ընկերների հետ ծառայել:

Դասընկերուհին հիշում է՝ Դավիթը խելացի էր, բարի, ընկերասեր, սիրված ՝ թե՛ ընկերների, թե՛ ամբողջ գյուղի կողմից:

«Ամբողջ գյուղը ուշքի չի գալիս Դավիթի կորստից, բոլորը շատ էին սիրում նրան: Դավիթը միշտ մեզ ասում էր՝ թեթև նայեք կյանքին, միշտ վերջում լավ է լինում, իսկ եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ»,-պատմում է նա՝ հավելելով, որ ամենից առաջ, Դավիթը հայրենասեր էր:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում էր ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:  Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել էր ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել էր զինծառայողի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ImportedPhoto.741532833.269767.jpeg (111 KB)

ImportedPhoto.741532833.270357.jpeg (113 KB)

ImportedPhoto.741532833.270915.jpeg (107 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular