ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Ավատկով. Էրդողանն ու Փաշինյանն անսպասելի դուետ են անդրկովկասյան ասպարեզում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան ակտիվացնում է իր դիվանագիտությունն Անդրկովկասում ձգտելով առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է v-pitere.ru-ն։ Քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը վերլուծել է այդ քայլի հետևանքները տարածաշրջանային քաղաքականության և ռուսական շահերի վրա։

Հիշեցնենք, որ Եվրո խաղում Վրաստանի նկատմամբ Թուրքիայի տարած հաղթանակի ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փորձագետը նշել է, որ այդ շփման պահը պատահական չի ընտրվել, Հայաստանը ներքին հուզումների հերթական ալիքն է ապրում, ինչը նրան դարձնում է հատկապես խոցելի արտաքին քաղաքական առումով։ Ղեկավարների զրույցի արդյունքում հայտնի է դարձել, որ պայմանավորվածություն է եղել երկկողմ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, ինչն Ավատկովը զարմանալի է համարել հաշվի առնելով կողմերի նախկին բազմաթիվ պահանջները։

Վերլուծաբանն ընդգծել է, որ այս նոր «համագործակցության» գլխավոր շահառուն լինելու է Թուրքիան։ Անկարան հնարավորություն ունի ընդլայնելու իր ազդեցությունն Անդրկովկասում առանց զիջումների գնալու այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այդ նախապայմանը վաղուց է գայթակղության քարը եղել հայ-թուրքական հարաբերություններում։

Ավատկովը կանխատեսում է թուրքական դիվանագիտության հաջորդ քայլը, այն է միջնորդություն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման հարցում: Նրա կարծիքով, Անկարան ձգտում է զբաղեցնել տարածաշրջանում գլխավոր միջնորդի դերը, ինչը թույլ կտա բոլոր կողմերին պայմաններ թելադրել։

Փորձագետը նշել է թուրքական դիվանագիտության հմտությունը և ենթադրել, որ Անկարան կարող է Ռուսաստանին իր գործողությունները ներկայացնել որպես  տարածաշրջանում արևմտյան ազդեցությունը կանխելու միջոց։ Այնուամենայնիվ, Ավատկովը հռետորական հարց է հնչեցրել, թե իսկապե՞ս կարող է Անդրկովկասում թուրքական ներկայության ուժեղացումը համապատասխանել Մոսկվայի շահերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular