Հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ են նվաճել:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթել է թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:
Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում: