ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ, սակայն՝ տանը։ Փաստաբան Սլավիկ Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով տնային կալանքը և գրավը՝ 2000000 ՀՀ դրամի չափով։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ դեպի Գեղարքունիքի մարզ իրականացված ավտոերթի ընթացքում։ Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան՝ իբրև տեխզննում չունենալու պատճառով, սակայն Պողոսյանն իբրև հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հաջորդիվ՝ հայհոյանքնր է հնչեցրել նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Բացի այդ, ՔԿ-ն հայտնել է՝ անձնական խուզարկությամբ իբրև հայտնաբերված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի երեք դեղահաբի մասին։

Պաշտպանության կողմը, սակայն, հակադարձել է ՔԿ հաղորդագրությանը՝ նշելով, թե Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։ Այնուհետև, ըստ փաստաբանների, Կարապետ Պողոսյանը, ենթարկվել է պարեկի անօրինական պահանջին, իսկ ֆեյսբուքյան էջում եղելության մասին տեղեկացրել է հանրությանը և փաստաբաններին, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին հայհոյանքը, որով ինքը հայտնել էր իր զայրույթը, եղել է, երբ նա և պարեկը գտնվել են միայնակ։ Պաշտպանության կողմը նաև նշել է, որ Պողոսյանը պարզաբանել էր, որ հայտնաբերված դեղահաբերը պատկանել են իր մորը, ով դա օգտագործում է բժշկական փաստաթղթերի հիման վրա։

Կարապետ Պողոսյանի նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք: Նա մեկ ամսով կալանավորվել էր, հետագայում՝ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։

Փաստաբան Սլավիկ Պողոսյանը հայտնեց, որ Կարապետ Պողոսյանի ավտոմեքենան դեռ գտնվում է հատուկ պահպանվող տարածքում։ Նրա մասնակցությամբ էական քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular