ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված մոտ 178 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Ա. Ս.-ի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Ա. Ս.-ի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել  Ա. Ս.-ին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:

Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Ա. Ս.-ի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Ա. Ս.-ի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն  2014 թ.-ից մշակել և 2015թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:

Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:

Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:

Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:

Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular