ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի առաջին արդյունքների հրապարակումից հետո ցույցերը վերածվել են անկարգությունների։ Մեծամասնության քվեն ստացած ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության հակառակորդները ջարդել են խանութներն ու սրճարանները, շրջվել ու հրկիզել աղբամանները։ Անկարգություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

Ցույցը Փարիզի Հանրապետության հրապարակում սկսվել է հունիսի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առաջին արդյունքների հրապարակումից հետո։ Ավելի քան հազար մարդ է միացել բողոքի ակցիային, սակայն գիշերվա ընթացքում նրանց թիվը նվազել է՝ հասնելով 200-ի։

Բողոքի ակցիաներին միացել են արմատական ​​անարխիստները՝ սև դաշինքի շարժումից։ Նրանք հրավառ նոյւթեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել աղբամանները և ջարդել սրճարանի ապակիները: Ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

      
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular