Հայաստանի գինեգործները կմասնակցեն Իրկուտսկի փառատոնին
ՄՇԱԿՈՒՅԹ![Հայաստանի գինեգործները կմասնակցեն Իրկուտսկի փառատոնին](/timthumb.php?src=disc/01-07-24/d15cb9b8f50e6a9b05d459b116910895.jpg&w=780)
Իրկուտսկում հուլիսին կանցկացվի «IRKWINEDAY» ավանդական գինու փառատոնը:
Փառատոնին կմասնակցեն ավելի քան 20 բարձրակարգ գինեգործներ Հայաստանից, Ղրիմից, Վրաստանից և Կրասնոդարի երկրամասից:
«IRKWINEDAY» փառատոնն Իրկուտսկում անցկացվում է յոթերորդ անգամ։ Կազմակերպիչներն են Իրկուտսկի սոմելյե Յարոսլավ Գուրևը և «Gusto» գաստրոակումբի հիմնադիր Սերգեյ Սմոլյանինովը: Վերջինս պատմել է, որ «IRKWINEDAY» փառատոնը հետաքրքիր կլինի ինչպես գաստրոնոմիայի ոլորտի մասնագետների, այնպես էլ նրանց համար, որոնք գինուց ոչինչ չեն հասկանում, բայց շատ են ցանկանում ավելին իմանալ: