Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. «Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում 7 հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված ռուս զինվորական Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն' հղում կատարելով hյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանին, որը հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանի դատական մարմնի դատավճիռը:
«Իհարկե, նա իր պատիժը կկրի Ռուսաստանում»,- պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը' չհստակեցնելով, թե ՌԴ որ տարածաշրջանում Պերմյակովը կկրի իր պատիժը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: