ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերային ձևաչափով միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել և հաստատել է իր մասնակցությունը։ Այդ մասին հայտնում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նրա խոսքով, «այլ պայմանավորվածություններ այս պահին չկան»։ Թվում է, թե սա ցուցադրական մարտահրավեր է Երևանից ուղղված Մոսկվային, և դրանից կարող են հետևել այլ իրադարձություններ։ Այս ամենի մասին է մտորում iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում կայացած ճեպազրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների հանդիպմանը։ Արձագանքել է միայն Հայաստանը: Գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 9-ից 11-ը, որը համընկնում է Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակի հետ։ Ի դեպ, գագաթնաժողովին երկրները կքննարկեն «Ուկրաինային օգնությունը և Կիևի համար դեպի ՆԱՏՕ-ի կամուրջ կառուցելը»։ Ուստի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի Խորվաթիայում տեղի ունեցած հանդիպումն ու բանակցությունները տեղավորվում են այս ամենի համատեքստում»,- ասել է Տարասովը։

Սա փոխկապակցված իրադարձությունների շղթա է ստեղծում, որոնք ընդգծում են Արևմուտքի նկատմամբ Երևանի հետևողական գործողությունների ծրագիրը, նշել է քաղաքագետը։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, իսկ մայիսի սկզբին Երևանը դադարեցրել էր կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա «հարմար պահին, քանի որ այլ ճանապարհ չկա»։

Հունիսի վերջին էլ Հայաստանը հրաժարվել էր ստորագրել կազմակերպության բյուջեն, «քանի որ հանրապետությունը կառույցի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունի»։ Նման հայտարարություններն ու գործողությունները ուղեկցվել և ուղեկցվում են Հայաստանի և եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև շփումներով։

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հայտնել է, որ իշխանությունները քննարկում են «նոր հնարավորություններ», այդ թվում Եվրամիությանն անդամակցելը, Փաշինյանն էլ խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Իսկ ընդհանրապես, վերջերս, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայ քաղաքական գործիչների Ռուսաստանին ուղղված բառապաշարում սկսել է գերակշռել վիրավորական հռետորաբանությունը, նշել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular