ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին անվտանգության և ապագայի առումով անհրաժեշտ է ավելի խորացնել ռազմավարական գործընկերությունը հենց Ռուսաստանի և Իրանի հետ․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասի ուղղությամբ Արևմուտքի ակտիվությունը վերջին շրջանում աննախադեպ ծավալների է հասել։ Թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Եվրամիությունն ամեն ինչ փորձում են անել իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում ավելացնելու, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշիգտոնում արդեն այս ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենը հայտնել էր Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ մասնակցելու են շուրջ 30 գործընկեր երկրներ։

Հայաստանից հաստատաել են, որ ստացել են Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը և ընդունել են այն։

Պաշտոնական Բաքուն առայժմ որևէ կերպ չի արձագանքել, թեպետ չի բացառվում, որ ստիպված լինի ընդունել, ընդ որում արևմտյան մամուլն արդեն գրում է, որ նախատեսում են այդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ հուլիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հուլիսի 15-ին կարող են Վաշինգտոն հրավիրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, նման հնարավորության մասին ընդամենն ակնարկել էր նույն Ջեյմս Օ՚ Բրայենը։ Չի բացառվում, որ սկզբից բանակցություններ վարեն արտգործնախարարները, ապա երկու երկրների ղեկավարներին նստեցնեն իրար դեմ։

Արևմուտքը ցանկանում է իր ձեռքը վերցնել հակամարտության կարգավորման սանձերը և երկու երկրներին պարտադրել հաշտության պայմանագիր՝ բնականաբար ի հաշիվ 44-օրյա պատերազմում պարտված կողմի։

Այս օրերին էլ Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Դուբրոնիկի միջազգային համաժողովին, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի հետ։ Կուլեբայի հետ հանդիպումն արդեն իսկ կարելի է հայկական կողմի ևս մեկ հակառուսական քայլ համարել, հատկապես վերջին շրջանում Երևանը չի խորշում նման բազմաթիվ քայլեր իրականացնել ռազմվարական դաշնակցի դեմ և փչացնել Մոսկվայի հետ հարաբերությունները։ Ռուսաստանն առայժմ բավարարվում է միայն փորձագիտական և խոսնակների մակարդակով արձանագրումներից Հայաստանի քննադատություններից, որևէ կոշտ միջոցների չի անցնում, թեպետ նախազգուշացումներն արվում են, որ հնարավոր են Հայաստանի դեմ նաև կոշտ միջոցներ ձեռնարկել։

Արևմուտքի այս ակտիվացումը և տարածաշրջան մտնելու հնարավորությունը բնականաբար անհանգստացնում է Մոսկվային, անհանգստացնում է նաև Հայաստանի հարավային հարևան Իրանին, որն այս օրերին գտնվում է ընտրական պրոցեսի մեջ, թերևս հենց դա հաշվի առնելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին, լրագրողների հետ զրույցում օրերս նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ քաղաքականությունը սկզբունքային է և ցանկացած կառավարություն, որը լինի Իրանում հաշվի է առնելու այդ հանգամանքը և գործելու է հենց այդ տրամաբանությամբ։

Սոփանիի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Հայաստանի իշխանություններին, որոնց զգուշացնում են, որ որևէ թեկնածուի հաղթանակի պարագայում քաղաքականությունը, ինչպես նաև նախկինում արված հայտարարությունները՝ արտատարածքային խաղացողներ տարածաշրջան ներգրավելու դեպքում, չի ներվելու։

Այս պայմաններում առանցքային պետք է լինի նաև ընդդիմության գործունեությունը, որը սակայն ակտիվ գործողությունների փուլը տեղափոխել է աշուն և իրեն ակտիվ հանգստի է տվել։

Թեև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարում է, որ իրենց պայքարը չի ընդհատվելու և այժմ վերադասավորման փուլում են, ներքաղաքական իրավիճակն ամենևին էլ թեժ չէ։

Ըստ էության, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են նոր ընդդիմադիր ուժերի ակտիվացում և նախաձեռնողականությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություններ, քանի որ ավանդական ընդդիմադիր միավորներն իրենց լրջորեն վարկաբեկել են՝ չկարողանալով հասնել փաշինյանական վարչախմբի հեռացմանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանից ամեն գնով հեռացնել Ռուսաստանին և իր վերահսկողության տակ վերցնել ողջ Հարավային Կովկասը, մինչդեռ Հայաստանին անվտանգության և ապագայի առումով անհրաժեշտ է ավելի խորացնել ռազմավարական գործընկերությունը հենց Ռուսաստանի և Իրանի հետ։

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկել էր Հայաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական առանցք ստեղծել։ Ըստ էության, Հայաստանի անվտանգության համար կարևորագույն այս առանցքը հնարավոր է ստեղծել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլինի փաշինյանական վարչախումբը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular