ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է հոսպիտալացվել․ ինչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեաղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչ Գրիգորյանի և Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորային քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular