ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորում ավտոմեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 23։30-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենան և Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վանյա Թունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՎԱԶ 2115-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Գ․ Գևորգյանն ու մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկներն ու ոստիկանները:

Վիրավորներին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular