ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ամերիկայի տղան» հաշիվներ է մաքրում Ռուսաստանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ՝ իբր Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը, որից հետո այն փոխանցել Ադրբեջանին։ Քաղաքական գործչի խոսքով դա եղել է այն ժամանակ «երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից», երկրում դեռ պատերազմ էր, և Ռուսաստանը չի փրկել Երևանը հակամարտությունից։

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոշտ ճանապարհ է բռնել դեպի Արևմուտք, կարծում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։ «Նրանց հայտարարություններն ու գործողությունները հաճախ սադրիչ են: Այսինքն դրանք ոչ մի  ռացիոնալ բացատրություն չունեն»,- ասել է փորձագետը Tsargrad.tv-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարելի է բացատրել միայն նրանով, որ նրանք փորձում են Արևմուտքին, ոչ միայն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, այլ նաև Թուրքիային ցույց տալ, որ երկիրը հեռանում է Ռուսաստանից։

Սեմյոն Բաղդասարովը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը առաջինը հանձնել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իսկ վերջերս նա ասել է, որ ընդհանուր առմամբ 2017 թվականին պետք է ասել, որ դա Ադրբեջանի տարածքն է։ «Դրա համար էլ այս ամենին պետք է այսպես վերաբերվենք. հատուկ հեռավորություն պահենք և ցույց տանք, որ դրանք սադրիչ բնույթի գործողություններ են։ Ոչ ավելին»,- ամփոփել է փորձագետը։

Քաղաքագետ, լրագրող Արմեն Գասպարյանն իր հերթին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը քաղաքական շիզոֆրենիայի բացահայտ դրսևորում է համարել, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանին ոչ ոք Ռուսաստանից ավելի չի օգնել, նաև զենքի տեսակետից։ «Բոլորս էլ լավ գիտենք, որ ընկեր Փաշինյանը Սորոսի կառույցների շրջանավարտ է, և նրա համար Ռուսաստանի հետ վիճելը գրեթե հիմնական խնդիրն է, և նա սկսել է դա կատարել»,- Tsargrad.tv-ի հետ զրույցում հիշեցրել է Արմեն Գասպարյանը։ Եվ այն, որ այդ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել ազգային գաղափարախոսության մի մասը, անհանգստանալու պատճառ չէ, քանի որ նրանից ոչ թե դա է պահանջվում, այլ կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, պարզաբանել է քաղաքագետը։ «Դե, նա էլ առաջին պլան է մղել Ազգային անվտանգության քարտուղարին, ով, իմ կարծիքով, բացարձակ չափը անցնող խոսքեր է հնչեցրել»,- ամփոփել է Արմեն Գասպարյանը։

Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ, իրանագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։ Ըստ նրա` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պայմանական ասած, «ամերիկայի տղան» է, ումով ամերիկյան կողմը կցանկանար փոխարինել Նիկոլ Փաշինյանին, որը եթե ոչ «բրիտանիայի տղան» է , ապա ինչ որ բանով շատ մոտ է դա լինելուն: Նմանատիպ գործընթացներ են ներկայումս նկատվում նաև Ուկրաինայում, նշել է փորձագետը։

«Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի թիմը կորցրել է ողջ հայկական սփյուռքի վստահությունը։ Հիմա ողջ սփյուռքը սատարում է Փաշինյանին ընդդիմացող Բագրատ արքեպիսկոպոսին: Դրա համար էլ Փաշինյանը սկսել է հայհոյել սփյուռքին: Բայց Հայաստանում ներկայումս իշխող թիմի արևմտյան կուրատորներին դուր չի գալիս սփյուռքի հետ նման վեճը, և դա հատկապես ամերիկացիներին։ Ուստի փորձ է արվում Ռուսաստանին ներկայացնել որպես վտանգավոր հայատյաց հրեշ, սա իրավիճակի ամբողջ բացատրությունը,- Tsargrad.tv-ի հետ զրույցում պարզաբանել է Կարինե Գևորգյանը,- այսինքն Արմեն Գրիգորյանը, արևմտյան պոստմոդեռն մշակույթին համապատասխան, նոր միֆ է շրջանառության մեջ մտցնում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular