ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. Հետք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում»։ «Հետք»-ն այդ մասին տեղեկացել է Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից։ Համալիրը գրավադրվել է հունիսի 26-ին։ Նույն տեղեկանքում նշված է, որ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։  

Ինչպես է հնարավոր եղել արդեն իսկ գրավադրված գույքը եւս մեկ անգամ գրավ դնել։ Այս հարցն ուղղեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանին։ «Պետական գույքի կառավարման կոմիտեն տվել է իր համաձայնությունը, որ հաջորդող գրավ կիրառվի»,- հայտնեց Արաքս Առաքելյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է հյուրանոցի գնման ողջ գումարը և կատարել է խոստացված ներդրումները։ Գործարարին պատկանող «Պորյեկտ ինտեր ինվեստ» ՍՊ ընկերությանը հյուրանոցն արտոնյալ պայմաններով էր վաճառվել՝ 5 տարում գումարը վճարելու պայմանով։ Այս տարվա դրությամբ ընկերությունը դեռևս պետք է 3 միլիարդ դրամ վճարեր, որն, ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի, վճարվել է հունիս ամսին։ Այս ամենից պարզ է դառնում, որ գործարարը հյուրանոցի գումարը վճարել է վարկային միջոցներով (գույքը գրավ դնելուց հետո)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular