ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Սիբիրի ուժը» գազատարը և hեռավորարևելյան ուղիով մատակարարումներն ամբողջ հզորությամբ գործարկելուց հետո Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը, հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

Նա տեղեկացրել է, որ «Գազպրոմը» սիստեմատիկ կերպով ավելացնում է գազի մատակարարումները Չինաստան՝ «Սիբիրի ուժը» գազատարի միջոցով, և հաջորդ տարի մատակարարումների ծավալը կհասնի տարեկան 38 միլիարդ խորանարդ մետրի։ 2027 թվականին կգործարկվի «Հեռավորարևելյան» ուղին դեպի Չինաստան, որով ևս տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարվի։

«Այսպիսով Ռուսաստանը կդառնա Չինաստանին գազի խոշորագույն մատակարարը»,- ասել է Միլլերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular