ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլում պատասխանել են՝ կկարգավորվե՞ն արդյոք Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ ղեկավարության փոփոխությունը որևէ կերպ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման վրա, դրական հեռանկարներ չկան, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԵՄ ղեկավար կազմի փոփոխությանը։

«Չենք կարծում, որ եվրոպական դիվանագիտությունը կփոխվի՝ հարաբերությունների կարգավորման առումով։ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարները վատն են»,- ասել է նա։

Անդրադառնալով, մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի  նշանակմանը՝   Պեսկովը նշել է, որ նա մինչև այժմ դիվանագիտական ​​«հակումներ» չի ցուցաբերել, հակառակը, լավ հայտնի է իր անընդունելի և ակնհայտ ռուսատյաց հայտարարություններով։

Նշենք, որ ԵՄ ղեկավար կազմում հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝  ԵՄ դիվանագիտության ղեկավար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular