ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը կընդլայնվի ՆԱՏՕ-ին հետևելով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը սենսացիոն ուղերձ է հղել, որ «աշխարհում աճող լարվածությունը կարող է պատճառ դառնալ ՀԱՊԿ-ի կազմի և գործառույթների ընդլայնման համար»։

Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունիսի 13-ին կազմակերպության հետ հարաբերությունների վերաբերյալ իր ելույթում Երևանի համար մանևրելու տեղ է նախանշել։

Իհարկե, դա ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չէ, բայց այնուամենայնիվ: Իսկ ի՞նչ է նշանակում այս ամենը։ Էլ ո՞վ կարող է կամ պատրաստվում է անդամակցել ՀԱՊԿ-ին: iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է խոսել այդ մասին։

«Խոսքերը, որոնք հնչեցրել է Տասմագամբետովը, հենց այնպես մեծ քաղաքականության մեջ չեն շպրտվում, և, հավանաբար, դեռևս չասված հիմնավորումներ ունեն։ Առայժմ հստակություն կա միայն մեթոդաբանության մեջ, այդ կառույցի ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտության ըմբռնման մեջ կապված Արևմուտքի ագրեսիվության կտրուկ աճի հետ, որը փորձում է ռազմական ճանապարհով ամրապնդել իր համաշխարհային գերակայությունը։ Անորոշություն կա ՀԱՊԿ-ի և նրա պոտենցիալ նոր անդամների ընդլայնման հարցում»,- ասել է Տարասովը։

Նրա խոսքով, 2022 թվականի մայիսին Մոսկվայում ՀԱՊԿ-ի ստորագրման 30-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում ասվել է, որ «մի քանի տարի անց ՀԱՊԿ անդամների թիվը կավելանա, և այլևս վեց երկիր չի լինի կազմակերպությունում»:

«ՆԱՏՕ-ն, ի վերջո, միակը չէ ընդլայնման հարցում: Ի դեպ, ՀԱՊԿ այդ գագաթնաժողովում Պուտինն ակնարկել է այս մասին առաջարկելով կազմակերպությանը դիտորդի կարգավիճակ տրամադրել անուղղակիորեն մատնանշելով Ադրբեջանին, Մոլդովային ու Ուզբեկստանին։ Այն ժամանակ ավելի հստակ ոչինչ չի ասվել։ Այժմ փորձագետները նշում են նույն Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կամբոջան, Հարավային Օսիան և Աբխազիան, աֆրիկյան որոշ երկրներ, Կուբան, Վենեսուելան։

Բայց ներկայիս ՀԱՊԿ-ը դեռևս Ռուսաստանի շուրջ պտտվող համաստեղություն է, և ինչ-որ բան նախապատրաստվում է նախևառաջ այդ ուղղությամբ կապված դաշինքի հայտարարված վերաֆորմատավորման հետ։ Բայց Տասմագամբետովի հայտարարությունը դեռևս «զգույշ է ձևակերպված»։ Վրաստանը, օրինակ, պաշտոնապես չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր քաղաքականությունից»,- նշել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular