ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը որոշել է մեծացնել համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի հայաստանյան կազմակերպության ղեկավարը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր Երիտասարդության համաշխարհային փառատոն անցկացնելու մասին: Ըստ պաշտոնական ձևակերպման, դրա նպատակը աշխարհով մեկ երիտասարդության համագործակցության խթանումն ու զարգացումն է:

Փառատոնը կայացավ այս տարվա մարտին, որին մասնակցեց տարբեր ոլորտների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ աշխարհի 190 երկրից: Մասնակիցների տարիքը տատանվում էր 14-ից 35-ի սահմաններում: Մեր ունեցած տեղեկություններով, ՌԴ նախագահը ցանկություն ունի առավել մեծ աշխարհագրություն ապահովել այս նախաձեռնության համար: Մասնավորաբար, հուլիսի սկզբին տեղի է ունենալու փառատոնի խորհրդի համագումարը, որտեղ քննարկվելու է տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունենալու հարցը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ևս նախատեսվում է կառույց ունենալ: «Փաստի» տեղեկություններով, հայաստանյան կառույցի ղեկավարումը ստանձնելու առաջարկ է արվել Երևանի «Ռուսական գրքի տան» հիմնադիր, հասարակական գործիչ, բարերար Մհեր Ավետիսյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular