ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհն արդեն ճաշակել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները՝ պատերազմներ, արյունահեղություն»․ Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել իր ներքին կյանքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է միջամտել Իրանում ընթացող նախագահական ընտրություններին։

Մեկնաբանելով Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլիի հայտարարությունը, ըստ որի «ԱՄՆ-ն հույս չունի, որ Իրանում արդար ու ազատ ընտրություններ կանցկացվեն» և որ «Իրանին ժողովրդավարացում է անհրաժեշտ, քանի որ երկրի բնակիչները զրկված են մի շարք ազատություններից», Նասեր Քանանին ասել է՝ ձևակերպումները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլև հանդիսանում են Իրանում ընթացող նախագահական ընտրություններին միջամտելու հստակ փորձ։

«Իրանի ժողովուրդը վճռականորեն կպատասխանի այդ հայտարարությանը՝ ընտրություններին իր ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Քանանին։

Ամերիկյան պաշտոնյայի հայտարարության մեկնաբանությունը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակել է X-ի իր էջում՝ ընդգծելով նաև․ «Աշխարհն արդեն զգացել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները, որոնք հանգեցրել են պատերազմների, արյունահեղության և ահաբեկչության»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular