ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿԾ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ազատազրկված անձանց հատկացվող սննդի և անհրաժեշտ պարագաների գործընթացի բարելավմանն ուղղված նիստ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ։

Ամբակում Գրիգորյանի հրամանով ստեղծված խումբը, հիմք ընդունելով միջազգային փորձը, իրականացնում է ազատազրկված անձանց հատկացվող սննդի, հիգիենայի և անկողնային պարագաների, հանդերձանքի կատարելագործմանն ու դրանց չափաբաժինների վերանայմանը, ինչպես նաև՝ հանձնուքների և հիմնարկներում գործող կրպակների գործընթացի կանոնակարգմանը, խցերի ստանդարտների մշակմանն ուղղված աշխատանքները։

Նիստին Ծառայության պետին ներկայացվել են եվրոպական առաջատար երկրների լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները, դրա տեղայնացման հնարավորությունները, ինչպես նաև համապատասխան նորմատիվ ակտերում առաջարկվող փոփոխությունների նախագծերը։

Ամփոփելով ստացված տեղեկությունները, հնչած կարծիքները և առաջարկությունները՝ Ամբակում Գրիգորյանը հանձնարարել է ակտիվորեն շարունակել աշխատանքները մինչև ցանկալի արդյունքների հասնելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular