ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ասել է, թե երբ մանրամասն կներկայացնի «խաղաղության ծրագիրը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան մինչև տարեվերջ կներկայացնի իր մանրամասն «խաղաղության ծրագիրը»: Այս մասին հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

Նախագահը որպես առաջնահերթ ոլորտներ նշել է էներգետիկան, պարենային անվտանգությունը և ռազմագերիների փոխանակումը։ Սրանք այն կետերն են, որոնք, ըստ ուկրաինացի առաջնորդի, քննարկվել են Շվեյցարիայի ֆորումում, և պլանը կենտրոնանալու է դրանց վրա։

Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Զելենսկին ասել է, որ ցանկանում է բանակցությունների մեջ մտնել՝ մոտ ապագայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա նաև պարզաբանել է, որ Կիևը չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ հակամարտությունը մարտի դաշտում մեծ թվով վիրավորների և սպանվածների պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular