ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան մեկնող չվերթը 1 օրից ավելի հետաձգվել էր, մարդիկ օդանավակայանում են գիշերել. ո՞րն էր պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lufhthansa ավիաընկերության կողմից իրականացվող Ֆրանկֆուրտ-Երևան չվերթը հետաձգվել էր ավելի քան 1 օրով։ Այն պետք է վայրէջք կատարեր հունիսի 27-ին ժամը 03:40-ին, սակայն միայն այսօր գիշերն է ժամանել «Զվարթնոց» օդանավակայան:

Ըստ MediaHub-ին ահազանգած ուղևորի՝ չվերթը հետաձգվել ու չեղարկվել էր ուժեղ քամու պատճառով։ Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ սկզբից ուղևորներին ուղեկցել են դեպի ինքնաթիռ, այն օդ է բարձրացել, սակայն 1-2 ժամ պտտվելուց հետո նորից իջել է Ֆրանկֆուրտի օդանավակայան։ Եվ իջնելու պահին օդանավակայանում ամենը փակ է եղել, աշխատողներն էլ արդեն տուն էին գնացել։

«Ոչ մի նորմալ պատասխան մեզ չէին տալիս, աշխատողներն էլ տուն էին գնացել, ամենը փակ էր, ո՛չ վաուչեր տվեցին, ո՛չ գումար տվեցին, ո՛չ մի բան։ Ես կոնկրետ երեխայիս հետ էի, և մեր վիզան վերջանում էր այդ օրը, մենք չգիտեինք՝ ինչ անեինք, ինչ խնդիրներ կունենանք։ Ասացին, որ մեր չվերթը կարող է տեղի ունենալ հունիսի 28-ին, իսկ մենք օդանավակայանում էինք հունիսի 26-ից: Փաստացի, 1 օրից ավելի անցկացրել ենք օդանավակայանում»,- ասաց մեր զրուցակիցը: 

Նա տեղեկացրեց, որ այս գիշեր իրենց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, առավոտյան ժամը 5-ին, սակայն իրենց ո՛չ մի փոխհատուցում, ո՛չ մի վաուչեր այդպես էլ չփոխանցեցին: Ուղևորները պատրաստվում են դիմել փոխհատուցման համար։

MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ քաղավիացիայի հետ, որտեղից մեզ տեղեկացրին․ 
«Lufhthansa–ի չվերթը այնտեղից չեղարկվել է ու այս գիշեր՝, հունիսի 28-ին ժամը 05:06-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Չեմ կարող ասել պատճառը, թե ինչու էին չեղարկել չվերթը, բայց հունիսի 26-ին բավականին շատ ինքնաթիռներ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում», Lufhthansa-ն ի սկզբանե հետաձգել էր չվերթը»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular