ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Tesla-ն հայտնել է Optimus Gen 2 հումանոիդ ռոբոտի գինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Tesla ընկերությունը հրապարակել է Optimus Gen 2 հումանոիդ ռոբոտների գինը։ Ներդրողների հանդիպման ժամանակ ընկերության ղեկավարները հայտնել են, որ Optimus Gen 2 ռոբոտի արտադրության արժեքը կկազմի 10,000 դոլար: Tesla-ն մանրամասնել է, որ ռոբոտը վաճառքի կհանվի 10,000 -20,000 դոլար գնահատված գնով։

Կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ մատչելի գները պահպանելու համար Tesla-ն ստիպված կլինի ռոբոտների զանգվածային արտադրություն սկսել։ Առաջին հերթին ընկերությունը օգտատերերին կառաջարկի հումանորիդ ռոբոտին վարձով վերցնել։ Optimus Gen 2-ի լիարժեք վաճառքը կսկսվի 2028-2030 թվականներին, գրում է ubergizmo.com կայքը:

Tesla ռոբոտն ունի 10 կիլոգրամ քաշ, 11 աստիճան ազատության մանիպուլյատորներ, սենսորներ ու տարբեր մեխանիզմներ, ռոբոտացված ոտքեր։ Մեքենաները կարող են տարբեր առաջադրանքներ կատարել՝ հենվելով արհեստական բանականության վրա: Tesla-ն ռոբոտներ կօգտագործի սեփական արտադրության մեջ. կորպորատիվ ղեկավարների կարծիքով, մինչև 2030 թվականը Optimus-ը կփոխարինի գործարանների աշխատակիցների մոտ 60 տոկոսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular