ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղը զավթելու և Ադրբեջանին հանձնելու մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան, օգտվելով Երևանի նկատմամբ իր վերահսկողությունից, «խլեց Լեռնային Ղարաբաղը և վերադարձրեց Ադրբեջանին», ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, Ռուսաստանից լիակատար կախվածության պատճառով հանրապետությունը «հայտնվեց պատերազմի մեջ», գրում է rtvi.com-ն։ «Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք լիովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկավ, մեզնից վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, հետո գնաց, սա է ողջ իրականությունը: Ես պնդում եմ, որ Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը: Առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի»,- ասել է Գրիգորյանը։ Նա նաև Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելուց հրաժարվելու մեջ՝ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում Երևանի դիրքերը թուլացնելու համար։ Նրա խոսքով, ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը նախկին 96 %-ից նվազել է մինչև 10 %-ի, իսկ 2020 և 2021 թվականների ստորագրված պայմանագրերով զենք և զինամթերք չմատակարարելը «Ռուսաստանի ընտրությունն է եղել»։

Ո՞վ և ինչպե՞ս է արձագանքել Գրիգորյանի խոսքերին:

«Հայաստանը շարունակում է դանդաղ, բայց անխուսափելիորեն շարժվել ուկրաինական ճանապարհով։ Առջևում եվրոպական պայծառ ապագան է»,- զգուշացրել է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

«Ընդհանուր առմամբ, ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է դուրս բերենք մեր բոլոր զորքերը և բազաները Հայաստանից»,- Գրիգորյանի հայտարարություններն է մեկնաբանել «Под лед» հեռագրային ալիքի հրապարակման հեղինակը։

«Ոչ թե Փաշինյանն ու Գրիգորյանն են շալվարը լցրած թաքնվել ԱՄՆ դեսպանատան ցանկապատի տակ, այլ մեղավորը Ռուսաստանն է։ Ըստ ամենայնի, նաև Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնում սահմանամերձ գյուղերը։ Եվ նաև, ոչ ավել ոչ պակաս, Ռուսաստանը կտա Զանգեզուրի միջանցքը։ Շատ հարմար է»,- ասել է ռազմական թղթակից Սերգեյ Կոլյասնիկովը։

«Գրիգորյանը չի հստակեցրել, թե ո՞վ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջան,- նշել է «Параллель Z» հեռագրային ալիքը,- հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասել էր, որ «ինքը դեռ 2018 թվականին պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular