ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտամետների ռեյտինգն են աճեցնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում:

Անցած շաբաթ ԱԺ-ում իշխանությունը լսումներ անցկացրեց, իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայում խոսել է այս մասին, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»։

Սակայն իշխանական կուլիսներում գրեթե վստահ են, որ նման հանրաքվե տեղի չի ունենա` սա ընդամենը փիառ ակցիա է․ իշխանությունները չեն համարձակվի հատել կարմիր գծերը՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից։ Իսկ թեման դաշտ է նետվել հատուկ հաշվարկով, որ հայաստանյան հանրության մոտ բարձրացնեն իշխանության գրպանային արեւմտամետների կշիռը, ինչը պետք է նախեւառաջ իշխանություններին` առաջիկա ընտրությունների համար, որ սրանք այնքան ձայն ունենան, որպեսզի ապագա խորհրդարանը ձեւավորելիս աջակցեն ՔՊ-ին` իշխանության գալու համար։ ՔՊ-ում լավ գիտեն, որ չունեն 50+1 ձայն, հիմա իրենց համար կառավարելի ուժեր են աճեցնում, որ նրանց հետ կոալիցիոն կառավարություն կազմեն։ Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա մտնել ԱԺ: Իսկ եթե ԱԺ-ն մերժի, ապա 300 հազար ստորագրություն է հարկավոր՝ հանրաքվե անելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 06․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular