ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռման կետը. ԱՄՆ-ի հրամանով Հայաստանը մեղադրել է Ռուսաստանին Ղարաբաղը «գրավելու» մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները հետևողական հակառուսական քաղաքականություն են վարում հետևելով Բրյուսելի, Վաշինգտոնի և Անկարայի հրահանգներին, nsn.fm-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը «գրավել է Լեռնային Ղարաբաղը, այնուհետև այն հանձնել Ադրբեջանին»։ Նրա խոսքով ամեն ինչ իբր տեղի է ունեցել Մոսկվայի «թույլտվությամբ», և առաջարկել էր «արձանագրել», որ պատերազմը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ «Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից»։

 «Հայաստանի հռետորաբանության մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Հայկական քաղաքականությունն այսօր հիշեցնում է հրում խաղը, երբ փորձում են հակառուսական տրամադրություններ առաջացնել, բայց չհասցնել դրանք եռման կետին: Այս վերջին հայտարարությունը ամեն ինչից դուրս է: Հարց է առաջանում. ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստա՞նը: Բայց դա  արել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»,- նշել է նա։

Ըստ նախկին խորհրդարանականի ներկայումս Հայաստանի իշխանությունները ոչ թե պաշտպանում են ժողովրդի շահերը, այլ գործում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատվերով։

«Հայաստանի իշխանությունները գործում են համաձայն հրահանգների, որոնք ստանում են Բրյուսելից, Վաշինգտոնից և Անկարայից։ Այսօր Ռուսաստանի հանդեպ ի՞նչ երախտագիտության մասին կարող ենք խոսել։ Դա չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Բայց Հայաստանի գործող իշխանությունը ժողովրդի հետ կապելու կարիք չկա, քանի որ իշխանությունների տրամաբանությունը թելադրված չէ Հայաստանի ու հայ ժողովրդի հիմնարար շահերով։ Առանց ռուս խաղաղապահների միջամտության կոտորած կլիներ: Դաշնակիցների միջև միշտ էլ հարցեր առաջանում են, դա տրամաբանական է և ճիշտ, բայց բոլոր հարցերը լուծվում են բացառապես երկխոսության շրջանակներում, այստեղ մենք երկխոսություն չենք տեսնում, այստեղ մենք  Հայաստանում տեսնում ենք հակառուսական դիրքորոշում։ Երկրի շահերը պաշտպանելու իրենց լիակատար ձախողումը իշխանությունները կապում են ռուսների հետ։ Ներկայիս իշխանությունները չեն մտածում հետևանքների մասին, ուղղակի հրահանգներ են կատարում»,- եզրափակել է զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular