ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սայթաքուն ուղի». Պետդումայում կոչ են արել Փաշինյանին Հայաստանում ռուսաֆոբիա չհրահրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին news.ru-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել երկրում ռուսաֆոբիա չհրահրել։ Ըստ խորհրդարանականի դա սայթաքուն ուղի է:

«Այն ամենը, ինչ այսօր անում է Փաշինյանի ղեկավարությունն ու թիմը, վատ ախտանիշ է, սայթաքուն քայլ է խթանել ռուսաֆոբ քաղաքականություն Հայաստանի ներսում։ Դա կարող է բումերանգի կանոնով գործել Փաշինյանի համար»,- պարզաբանել է պատգամավորը։

Ինչպես նշել է Վոդոլացկին, Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից։ Այժմ, ըստ խորհրդարանականի, Հայաստանի վարչապետը փորձում է պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի Դաշնության վրա սպիտակեցնել իրեն։ Նա նաև ընդգծել է, որ ռուս խաղաղապահներն իրականում փորձել են ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն Ղարաբաղի տարածքում խաղաղ բնակիչների սպանությունից։

«Հիմա Փաշինյանը փորձում է սպիտակեցնել իրեն ու մեղադրելով Ռուսաստանին սկսել է իր բոլոր անախորժություններն ու խնդիրները ցավոտ գլխից տեղափոխել առողջ գլխի մեջ։ Ռուս խաղաղապահներն ամեն ինչ արեցին, որպեսզի այնտեղ (Ղարաբաղում) խաղաղ բնակիչների սպանություններ չլինեն և օգնեցին տեղի բնակիչներին։ Դրա ապացույցները կան»,- հավելել է Վոդոլացկին:

Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Նա ընդգծել էր, որ «երկու հոգով են տանգո պարում», ուստի վերջնական արդյունքը կախված է Երևանից։ Սենատորը նաև նշել էր, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու քայլ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular