ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խազին. Պուտինը որոշել է Վրաստանի և Հայաստանի անխուսափելի ապագան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի խնամակալության ներքո պետք է մտնեն միասնական եվրասիական տնտեսական տարածք: Այդ մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է տնտեսագետ Միխայիլ Խազինը, հայտնում է deita.ru-ն։

Նրա խոսքով, նախկին խորհրդային բոլոր հանրապետություններն այլ ելք չունեն, քան ընդգրկվել մեկ միասնական տնտեսական համակարգում Ռուսաստանի առաջնորդությամբ։ Այդ համակարգը, ինչպես պարզաբանել է փորձագետը, կներկայացնի ուժի առանձին բևեռ կամ կլինի արժութային առանձին գոտի։ Ինչպես ասել է Խազինը, այնպիսի երկրների այլ ապագա կառուցելու բոլոր փորձերը, ինչպիսիք են Վրաստանը և Հայաստանը, դատապարտված են ձախողման։ Ըստ փորձագետի նրանք վաղուց են ցանկանում վերակառուցել իրենց տնտեսությունը, որպեսզի փոխգործակցեն Եվրոպայի հետ և ընդհանրապես դառնան դրա մի մասը։ Սակայն, ինչպես պարզաբանել է մասնագետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն մի քանի տարի անընդմեջ լճացում է ապրում, որը վերաճում է ռեցեսիայի, ժամանակի ընթացքում վիճակը միայն կվատթարանա, արդյունքում Վրաստանն ու Հայաստանը ԵՄ-ի հետ վստահելի համագործակցություն չեն ունենա։

Շատ մոտ ապագայում Վրաստանի և Հայաստանի իշխանությունները կկորցնեն իրենց ապրանքներն ու ծառայությունները եվրոպական շուկային առաջարկելու հնարավորությունը հենց այն պատճառով, որ եվրոպացիները պարզապես փող չեն ունենա դրանք գնելու համար։ Վրաստանի և Հայաստանի համար նրանց արտադրանքի միակ շուկան կլինի Եվրասիական խոշոր տնտեսական գոտին, որի կենտրոնը գտնվում է Ռուսաստանում։ Միայն այդտեղ կլինի այդ երկու երկրներից ապրանքների պահանջարկի բավարար ծավալ։

Իսկ այն, որ, ի վերջո, բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները կգան Ռուսաստանի հետ մեկ դաշինքում համագործակցության վաղուց է հասկացել նախագահ Վլադիմիր Պուտինը: Խազինի խոսքով Ռուսաստանի ղեկավարը որոշել է Վրաստանի և Հայաստանի անխուսափելի ապագան դեռ մի քանի տարի առաջ, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն իր առջեւ խնդիր է դրել ոչնչացնել Եվրոպայի տնտեսությունը, որպեսզի այն դադարի իր համար մրցակից լինել։ Ամերիկայի վերնախավը ցանկանում է ապահովել, որ իրենց երկիրը մնա տնտեսապես զարգացած միակ խաղացողն ամբողջ Արևմուտքում: Ամերիկացիների համար բացարձակապես ավելորդ և անշահավետ է Եվրոպայի զարգացած արդյունաբերությունը և, առհասարակ, բարգավաճ լինելը։

Հենց այս պատճառով է, որ ԱՄՆ-ը վարում է իր ներկայիս քաղաքականությունը, որի ուղղակի արդյունքը եվրոպական տնտեսության անմխիթար վիճակն է և դրա հետագա վատթարացման միտումի ուժեղացումը։ Այսպիսով, ԵՄ-ին շատ շուտով արդյունաբերական անկում է սպասվում։

«Նման իրավիճակում ուղղակի անիմաստ է հույս դնել Եվրոպայի հետ երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների վրա։ Եվրոպական շուկան չի կարող ոչ Վրաստանին, ոչ Հայաստանին, ոչ էլ նախկին խորհրդային մյուս հանրապետություններին բավարար շահույթ ապահովել պետության բնականոն զարգացման համար։ Հույս դնելով Եվրոպայի վրա հետխորհրդային բոլոր հանրապետությունները կհայտնվեն մշտական ​​տնտեսական դեպրեսիայի մեջ։ Միայն Ռուսաստանի հետ վստահելի հարաբերություններ կառուցելը և մեծ Եվրասիական միությանը միանալը թույլ կտա այդ երկրներին բռնել տնտեսական աճի կայուն ուղի։ Այդ պետություններն այլ ապագա չունեն։ Եվ Պուտինը դա շատ լավ գիտի»,- պարզաբանել է Խազինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular