Ռիբար. Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից CAESAR ինքնագնաց հաուբիցներ գնելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է Հայաստանի հետ 155 մմ CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի չճշտված քանակի մատակարարման պայմանագիր կնքելու մասին։ Լուրը մեկնաբանել է Ռիբար հեռագրային ալիքը, գրում է podolyaka.ru-ն:
CAESAR-ների գնումն ավելի նշանակալից է, քան բոլոր նախորդները, որ արել է Հայաստանը։ Առանձնապես ոչ օգտակար զրահափոխադրիչներն ու չաշխատող ռադիոլոկացիոն կայանները չեն կարող նշանակալի ձեռքբերումներ լինել։
Սակայն CAESAR-ների հետ էլ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
▪️Նախ կա 155 մմ-ոց զինամթերքի պակաս: Դա չի վերացել, և դեռևս կան խնդիրներ այդ արկերի հետ կապված, և դրանց գինը դեռ բավականին բարձր է, ինչը խնդիրներ է ստեղծում դրանց շահագործման հարցում հենց նույն Ուկրաինայի զինված ուժերի օրինակով:
▪️Երկրորդ հարցը բարձր տեխնոլոգիական սարքավորումների սպասարկումն է։ Ուկրաինայի զինված ուժերը մեկ կամ երկու անգամից ավելի ուղարկել են իրենց կայանքները վերանորոգման։ Սեփական միջոցներով վերանորոգում իրականացնելու հնարավորություն չկա, ուստի հայերը ևս կարող են նմանատիպ խնդիրներ ունենալ։
▪️Երրորդ հերթին ֆրանսիացիները փորձում են վաճառել իրենց ինքնագնաց հաուբիցները բոլորին, ինչը կարող է ձգձգումներ առաջացնել պայմանագրի պայմանների կատարման հարցում, և դա չնայած Nexter արտադրական գործարանի այն հայտարարությանը, որ ինքը տարեկան 70 ինքնագնաց հաուբից կարտադրի։ Բացի դա ուկրաինական կողմը, հավանաբար, ոռնալու է իրեն առաջնահերթ մատակարարումների անհրաժեշտության մասին։
Արդյունքում հայերը ստանում են սակավ և թանկարժեք զինամթերքով, առանց կայուն նյութատեխնիկական ապահովման և սպասարկման պայմանների, բարդ լոգիստիկայով մատակարարվող համակարգեր, որոնց մատակարարման վերջնական ժամկետները և քանակները հայտնի չեն, (մի քանի միավորի մատակարարումը առանձնապես չի բարձրացնի բանակի մարտունակությունը):
Իսկ, թե ինչ վիճակում են տրվելու այդ CAESAR-ներ, ևս պարզ չէ։ Նոր են լինելու, թե՞ ոչ։ Գուցե՞ լինեն այնպիսիք, որոնք վերադարձվել են Ուկրաինայի Զինված ուժերից վերանորոգման։ Սրան ավելացնենք խայտաբղետ ռազմական սարքավորումների այն կենդանաբանական այգին, որն ունի Հայաստանը, սկսած խորհրդային կայանքներից մինչև հնդկական ATAGS: Եվ ընդհանուր առմամբ պատկերը ճնշող է դառնում:
Ցավոք, այս համաձայնագիրը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում որևէ պլանավորում չկա։ Գնումները կատարվում են պարզապես Ռուսաստանին ասելու համար, որ «մենք համագործակցում ենք Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, նրանք օգնում են մեզ, մենք ձեր կարիքը չունենք»: Բայց այդ ամենից ոչ մի գործնական օգուտ չկա, բացի տեղեկատվական աղմուկից։ Իշխանությունները դեռ տարածքներ են հանձնում, բանակը քայքայվում է, ժողովրդի մեջ պառակտում է, իսկ ադրբեջանցիների համար սա ևս մեկ առիթ է հայերին մեղադրելու իրավիճակը սրելու և նոր տարածքներ պահանջելու մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը