ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը Գյումրու ԲԿ-ի երիտասարդ մասնագետներին հորդորել է հետազոտական աշխատանքներ կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է յուրաքանչյուրի տրամադրած ծառայությունների ծավալին, մասնագիտական ծանրաբեռնվածությանը, ինքնազարգացման ծրագրերին և աշխատանքում ծագող խնդիրներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,երիտասարդ նեղ մասնագետները ներկայացրել են բժշկական կենտրոնում առկա կադրային ներուժը, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և դրանց ծավալների մեծացման իրենց տեսլականը։  

Ողջունելով երիտասարդ բժիշկների մոտեցումները` նախարարը հորդորել է մասնագիտական գործունեությանը զուգընթաց հետազոտական աշխատանքներ կատարել, որոնք հետագայում կարող են գիտական թեզի հիմք դառնալ։ Նա նաև առաջարկել է առավել ակտիվորեն օգտվել հեռաբժշկության հնարավորություններից և բարդ դեպքերը մշտապես վերլուծել մայրաքաղաքի առաջատար մասնագետների հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումների շարունակականության ապահովումը, առցանց կրթական ծրագրերին ընդգրկվելը, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը։  

Լևոն Ալթունյանն իր երիտասարդ հյուրերին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող և  նախագծվող ծրագրերին և դրանցից ակնկալվող արդյունքներին։  

Երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանի առանձնասենյակում ծանոթացել են նախարարության գերակա ծրագրերի իրականացման ժամանակացույցերին։

Անկաշկանդ քննարկման ընթացքում Գյումրու ԲԿ-ի մասնագետներն անդրադարձել են նաև բժշկի պաշտպանվածությանը, հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում վստահության վերականգնմանը վերաբերող և այլ հարցերի։

«Մեր նպատակն է Հայաստանի բժշկությունը դարձնել աշխարհի բժշկության մի մասնիկը։ Դրանում ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը»,- ամփոփելով հանդիպումը` ասել է նախարար Ալթունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular