ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2018-ից հետո «եւ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին` «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։ Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։

Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։

Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին` Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular