ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում առկախվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանում (ՍԴ) կասեցված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը, գրել է «Հետք»-ը։

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել է 2023թ. հուլիսի 7-ին՝ Գլխավոր դատախազությանը 21 հարց ուղղելով: Թեև պատասխանները վաղուց ստացվել են, սակայն ՍԴ-ն, որը կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը, չի շտապում որոշում կայացնել և հստակություն մտցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների վերաբերյալ:

Հարցադրումներով պահանջվել են վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում: Մասնավորապես՝ ՍԴ-ն, մասնավորապես,  հարցրել է՝, թե արդյոք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվո՞ւմ է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն:

«Տեղեկացնենք նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից գործով պահանջված և ստացված մեծածավալ նյութերն  ուսումնասիրման փուլում են»,-«Հետքին» հայտնել են ՍԴ հանրային կապերի և արարողակարգի բաժնից:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում նոր գործընթաց է, դեռևս չկա ձևավորված դատական պրակտիկա: Ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը կայացվել է օրեր առաջ՝ հունիսի 21-ին: Հակակոռուպցին դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, 2 հատ «KAMAZ» մակնիշի ավտոմեքենա, ավելի քան 17 մլն դրամ և բաժնեմասեր:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Այդ օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք:

Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Այդ դատարանը ևս նոր է ստեղծվել և քննում է բացառապես ապօրինի գույքին և պետական շահերին վերաբերող քաղաքացիական գործեր: Վերջինիս դատավորները, ինչպես նաև դատախազությունը, որը շահագրգիռ կողմ է, սպասում են Սահմանադրական դատարանի ոոշմանը, որպեսզի հասկանան, թե ինչպես կիրառեն օրենքը: Մինչդեռ ՍԴ-ն շարունակում է անորոշության մեջ պահել:

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա է գործը քննվում ՍԴ-ում: ՍԴ դիմել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ համարելով, որ ապօրինիի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular