ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ դրանք համակարգային բնույթ ունեն․ «Փաստինֆո»

ԻՐԱՎՈՒՆՔ

Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։

Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ է հաստատել ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։

«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշել է Ասլանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular