ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները  ավարտվում են, մնացել են տեխնիկական որոշ հարցեր, ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը՝ ISNA գործակալության հետ զրույցում։

«Արդեն կարող ենք ասել, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները մոտեցել են ավարտին»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով առկա որոշ տեխնիկական հարցերն ու այն հանգամանքը, որ Իրանում շուտով նախագահական ընտրություններ են անցկացվելու, համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա արդեն իրանական հաջորդ՝ 14-րդ կառավարության օրոք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular