ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Արցախը հանձնելու մասին խոսքերը «բացահայտ սուտ» է անվանել․

«Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում նա իր շեֆի մտքում ինչ կա, կանխագուշակում կամ իր լեզվով հանրայնացնում է։ Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է» - ասել է Զատուլինը։ 

Պատգամավորը նշել է, որ Արցախը ոչ միայն պետք չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից․

«Նա բարդ դրության մեջ դրեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, Արևմուտքին չէ որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, եւ դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և անձամբ նրա կողմից», - ընդգծել է Զատուլինը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular