Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ կոլեգիայի անդամը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին:
Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին: