ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն անընդհատ բարելավում է իր դիրքորոշումը, այսպես կոչված, նամակագրական բանակցություններում իր նպատակներն ու ձգտումներն ավելի հիմնավոր դարձնելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։

«Ավելի քանի համոզված եմ, որ նոր առաջարկով Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ինչ պահանջ ասես կարող է լինել այդ թղթի մեջ, ինչու ոչ՝ նաև նոր դիրքեր կորզելու պահանջ։ Այսինքն, Ադրբեջանը հիմա իր ցանկություններում սահմանափակում չունի, ինչ ցանկանում է, գրում է թղթեի մեջ»,- ասաց նա։

Նա նշեց, որ դա տրամաբանական է, և հակառակը չէր էլ կարող լինել։

«Այսինքն, Ադրբեջանը չէր վերցնելու հայկական կողմի առաջարկը՝ ասելով այս կետը ձեզ վնաս է, եկեք փոխենք։ Պարզ է՝ իրենք իրենց օգտին նոր որոշումներ պետք է դնեն մեջն ու ուղարկեն, ինչն էլ, որ անում են։ Այստեղի իշխանություններն էլ, ըստ էության, սպասարկում են այդ օրակարգը, բանակցային այս ֆորմատի շարունակությունը դրա վկայությունն է»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Հարցին՝ հայկական կողմը պնդում է՝ ոչինչ չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը և խաղաղության պայմանագիրը մեկ ամսվա ընթացքում կարող է ստորագրվել, հետևաբար, ինչպե՞ս են կատարում ադրբեջանցիների պահանջները, օրինակ՝ Սահմանադրությունը փոփոխված չէ, ինչպես ուզում են նրանք, նա պատասխանեց․

«Դե եթե չի խանգարում, թող ստորագրվեր։ Եթե էդպես են ասում, բայց չի ստորագրվում, նշանակում է կամ խանգարող հանգամանք կա, կամ՝ այս դեպքում ադրբեջանական կողմի պահանջատիրությունն է չափից շատ մեծ, բայց հնարավոր է նաև կոնսենսուս էլ չկա այդ պայմանագրի ստորագրման հետ կապված, դրա համար չի ստորագրվում»։

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ իրականում մենք չգիտենք՝ ինչ են բանակցում, չգիտենք՝ ինչու չի ստորագրվում և ամենավատը, որ գիտենք այն է՝ Ադրբեջանը անընդհատ հանրային դաշտում իրենց պահանջատիրությունն է պարտադրում, գումարած դրան տեղի են ունենում գործընթացներ, ինչպես օրինակ Տավուշում եղավ, որոնք տոտալ, ամբողջությամբ հակասում են մեր պետական շահերին և ամբողջությամբ սպասարկում են ադրբեջանական շահը։

Հարցին՝ ի՞նչ է կարծում ի վերջո խաղաղության պայմանագիրը կկնքվի՞, նա պատասխանեց․

«Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիա է, որը չեմ բացառում, որ կկնքվի։ Իսկ իրական խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է վերականգնվի, ունենա պոտենցիալ սեփական շահերը սպասարկելու, իր շահերից բխող բանակցություններ վարելու, իսկ հետո նոր կնքելու խաղաղության պայմանագիրը։ Իրական խաղաղության պայմանագիր կնքելու համար մեզ, ցավոք սրտի, տարիներ են պետք հիմա»։

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն է ԼՂ-ն վերցրել ՀՀ-ից ու տվել Ադրբեջանին, նա արձագանքեց, որ եթե Արմեն Գրիգորյանի տրամաբանությունն այն է, ինչը նա հայտարարեց, թե Հայաստանը չուներ ինքնուրույնություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն և ամեն ինչը Ռուսաստանն է որոշել, ապա իշխանությունը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ինչպես եղավ, որ իրենք Հայաստանում իշխանություն են։

«Հենց ինքը՝ Արմեն Գրիգորյանը, ինչո՞ւ է ՀՀ-ում անվտանգության խորհրդի քարտուղար։ Եթե մենք չունեինք պետություն, և բոլորը պարտադրված էր, իր նշանակումն էլ է Ռուսաստանից պարտադրված, կամ եթե Ռուսաստանից պարտադրված է, ինչո՞ւ են իրենք Արցախը հանձնել Ադրբեջանին, բա ինչո՞ւ Տավուշը չեն հանձնել կամ մեկ այլ տարածք։ Այս հռետորաբանությունը ոչ թե անբարոյական է, այլև սեփական պատասխանատվությունը ամբողջությամբ ուրիշի վրա գցելու շատ հաճախ անտրամաբանական փորձ է և ընդամենը հիշեցնում է ցեխ շպրտոց։

Փաստն այն է, որ Հայաստանի ամբողջ կորուստների և շարունակ խայտառակ վիճակի և ընդհանրապես արդեն պետականությունը կորցնելու վտանգի միակ պատասխանատուն այս իշխանությունն է»,- հայտարարեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular