Հայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին
ՄՇԱԿՈՒՅԹ- РћРТвЂВВВВнокласснРСвЂВВВВРєРСвЂВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Հայկական պատվիրակությունն այս տարի Բելառուսում չի մասնակցի «Սլավոնական բազար» միջազգային մրցույթին՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ երկրների միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից:
«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները:
Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
- РћРТвЂВВВВнокласснРСвЂВВВВРєРСвЂВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram