ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«18 հազար հայ ընկան շրջափակման մեջ». ի՞նչ է պատմել Հասանովը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ադրբեջանական բանակի հակաահաբեկչական գործողությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը համարվում է աշխարհում եզակի գործողություն, մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ»: Անդրադառնալով Արցախի օկուպացիայի, հայաթափման, ցեղասպան գործությունների վերջնական ու բարբարոսային արարին, պարծեցել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը՝ AzTV-ին տված հարցազրույցում:

«Հակաահաբեկչական գործողության ընթացքում պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը կիրառելուց հետո հակառակորդը կարճ ժամանակում ջախջախվեց։ Աղդամի ուղղությամբ իրականացվել է Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ամենահաջող գործողություններից մեկը, ինչի մասին բազմիցս նշել է նախագահ Իլհամ Ալիևը։

Այդ ժամանակ շրջափակման մեջ հայտնվեց հայկական զինված ուժերի մի մեծ կազմավորում՝ մեր հաշվարկներով՝ մոտ 15-18 հազար անձնակազմ։ Այս գործողությունն ավարտին հասցնելու համար մենք միավորեցինք մեր ռազմատեխնիակական ամբողջ ներուժը և սկսեցինք նրանց չեզոքացնելու գործողությունները։ Սա էր պատճառներից մեկը, որ Հայաստանը արագորեն ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։

Ինչ վերաբերում է հակաահաբեկչական գործողության նպատակներին, ապա ինձ հանձնարարված էր չհարվածել քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին։ Բանակը ոչ մի բնակեցված տարածք չի մտնում. այն գործում է միայն և բացառապես ռազմական կազմավորումների դեմ։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղում պարտություն կրեցին ընդամենը մի քանի ժամում»,-ասել է Հասանովը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular