ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի կողմից Հայաստանին «Caesar» հրետանային համակարգերի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է iarex.ru-ն։

Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների», կարևորվել է «երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելը», ինչպես նաև «հաստատվել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։ Իհարկե, այդ ամենը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։ Բայց դա դեռ ամենը չէ:

Նույն օրը Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը։ Բացի դա Комсомольская правда-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հասցեին տարբեր դիրքորոշումներով քննադատությունը Բաքվից և Մոսկվայից է, իսկ Անկարան փորձում է երկխոսություն պահպանել Երևանի հետ։ Ի՞նչ է կատարվում, հարցերին փորձել է պատասխանել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Ցանկանում եմ անմիջապես ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Հաղորդելով Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին նրանք չգիտես ինչու բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունն այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա՝ նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին:

Այստեղ ինտրիգը կայանում է նրանում, թե Թուրքիայի ո՞ր հատվածում է Էրդողանն ընդունելու Փաշինյանին, եթե նա համաձայնի ընդունել նման հրավերը։ Հնարավոր է, որ տոնակատարություն տեղի ունենա Արևելյան Անատոլիայում, որը հայկական պատմագրության մեջ կոչվում է Արևմտյան Հայաստան, և որն Օսմանյան կայսրությունում հայերի ավանդական բնակության շրջանն էր մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։ Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված կարող է շատ առումներով խորհրդանշական դառնալ»,- նշել է Տարասովը։

Վերադառնալով Էրդողանի և Փաշինյանի զրույցին քաղաքագետը մամուլն է մեջբերել. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցման կարևորության մասին։ Նրա խոսքով Ռուսաստանը չի կարող լինել հանրապետության անվտանգության երաշխավոր Ուկրաինայում իր ռազմական գործողությունների պատճառով։

Էրդողանն ասել է, որ ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները» և գործել ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբներ ստեղծելու ճանապարհը լուսավոր վաղվա համար», և դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»»։

«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում միաժամանակյա բարդությունների ներկա իրավիճակում, պատրաստ է խաղալ հայկական «խաղաթղթով» և քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան նրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։

Բայց հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ թուրքական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Երևի Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել»,- ասել է Տարասովը։

Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, փաստացի տեղի էր ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Հայաստանի Թուրքիայի հետ սահմանները բացելու ցանկությունը ներառված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։

 «Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արևելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի և Մոսկվայի միջնորդությամբ Սիրիայում քրդական հարցը լուծելու Թուրքիայի ցանկության հետ էրդողանին ձեռնտու չէ հայկական «խաղաթղթի» խաղարկումը միարժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները կուղղի ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Հենց այդ ուղու վրա է ներկայումս մատնանշվում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular