ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնտանա ձեռքի ժամացույց

ՖՈՏՈ

ԽՍՀՄ-ը ապրանքային դեֆիցիտի երկիր էր։ Միայն ընտրյալ քչերն ունեին բազմաթիվ ապրանքների և ծառայությունների հասանելիություն, և սովորական քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր բավականաչափ գումար ունեին «հատուկ» իրեր գնելու համար ստիպված էին լուծումներ փնտրել: Այդ առումով խորհրդային ժողովրդի աչքում արտասահմանյան ցանկացած ապրանք ավելի մեծ վստահություն էր առաջացնում, քան տեղականը։ Այդ ապրանքներից մեկն էլ լեգենդար Montana ձեռքի ժամացույցն էր:

Մոնտանա ձեռքի ժամացույցները ԽՍՀՄ-ում մեծ հռչակ ունեին։ Եվ նույնիսկ հիմա, այդ ժամացույցի լեգենդար դիզայնը օգտագործվում է ժամացույցների շատ արտադրողների կողմից: Մոնտանան ուղղանկյուն փոքրիկ էկրանով թվային ժամացույց է մետաղական պատյանով և ապարանջանով։ Դա բավականին քաշ ունեցող փոքրիկ իր է, որի կողքերից 4 կոճակներ կան: Այդ ժամացույցի ունիվերսալ դիզայնը, որն, ի դեպ, այսօր էլ շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել, ժամացույցի հետևի մասում բացված թևերով արծվի տեսքով փորագրությունը խոսում է այդ իրի արտասահմանյան արտադրության մասին։ «Ամերիկյան» ապրանքների մեծ պահանջարկի պատճառով Մոնտանայի արժեքն այն ժամանակ կազմում էր մոտ 70 ռուբլի կամ սովորական խորհրդային մարդու ամսեկան աշխատավարձի մոտ կեսը։ Եվ ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման հաճույք։

Բայց իրականում հարց է այն, թե որտե՞ղ է արտադրվել այդ ժամացույցը:

Մոնտանա ժամացույցի մեջ ամերիկյան է եղել միայն հետևի կապարիչի վրա դաջված արծվի պատկերի վերևի U.S.A մակագրությունը, ոչ ավելին: Իսկ փաստացի այդ, ժամացույցն արտադրվել է Չինաստանի ինչ որ անհայտ գործարանում, հավանաբար Հոնկոնգում: Եվ, իհարկե, չկա արտադրողի լոգոն, ուստի անգամ հիմա անհնար է պարզել, թե կոնկրետ ո՞վ է ստեղծել այդ ապրանքը։

Այնուամենայնիվ, այդ փաստը, անշուշտ, չէր խանգարում խորհրդային մարդկանց  գնել այդ իրը: Ի վերջո, այն հայտնի էր ոչ միայն իր ամերիկյան ծագման մասին լեգենդով, այլ նաև իր ֆունկցիոնալությամբ։ Ժամացույցում տեղադրվել էին մի քանի մեղեդիներ (8-ից 16-ը՝ կախված աքսեսուարի մոդելից և սերնդից), զարթուցիչ, վայրկյանաչափ, օրացույց և էկրանի հետին լույս։

Ամեն մարդ չէ, որ կարող էր պարծենալ նման սարքով։  Այնուամենայնիվ, նրանք, ում հաջողվել է ժամանակին ձեռք բերել այն, դեռ սիրով են հիշում այն ​​ժամանակները, երբ հիանում էին այդ գաջեթի նոր տեխնոլոգիաներով և հնարավորություններով:

Հասկանալի է, որ ներկայումս Մոնտանա ժամացույցներ չեն արտադրվում։ Հետևաբար, ներկայումս իննսունականների դարաշրջանի այդ լեգենդար ժամացույցները ձեռք բերելու միակ միջոցը դրանք անհատներից գնելն է: Ընդ որում ներկայումս այդ անտիկվարիատի գինը տատանվում է և կախված է վիճակից։ Ամենից հաճախ դրանք վաճառում են որպես օգտագործված ապրանքներ։ Մեկ այլ կարևոր գործոն, որն ազդում է ժամացույցի արժեքի վրա, ապարանջանն է: Այն կարող է լինել օրիգինալ, կարող է լինել Casio-ից, երբեմն էլ մասնավոր անձինք վաճառում են ժամացույցներ ընդհանրապես առանց ապարանջանի։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular