ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը. պատմության այս օրը (26 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օր, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Զինված ուժերի օր, Բելառուսիա՝ Դատախազության աշխատողների օր, Մադագասկար՝ Անկախության օր, Ռումինիա՝ Ազգային դրոշի օր, ՀԱՀ՝ Հարավային Աֆրիկայի ազատության պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861– ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի զոհ դարձած Գրիգոր Զոհրապը։

1889-ծնվել է  Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1902-վախճանվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը։

1974-Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:

1998-վախճանվել է հայ դասական գրող Սերո Խանզադյանը: 

1999-վախճանվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը:

2000– բացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։

2005- սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

2006-ձերբակալվել է «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա Արման Բաբաջանյանը՝ փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով:

2007- խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նոր կառավարության 2007-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը: 

2010-Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը  բացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են 300-ից ավելի պատվիրակներ:

2014-Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի:

2017- ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընդունած հռչակագրում նշվել է, որ առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության:

2018- Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջել են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետն այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1243– Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախել են  սելջուկ-թուրքերին։

1541-վախճանվել է իսպանացի կոնկիստադոր ֆրանցիսկո Պիսարրոն:

1694-ծնվել է շվեդ քիմիկոս և միներալոլոգ Գեորգ Բրանդը՝ կոբալտի հայտնաբերողը:

1810-վախճանվել է օդապարիկի հայտնագործող Ժոզեֆ-Միշել Մոնգելֆյեն:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոշորագույն խոլերայի էպիդեմիա, որը խլել է 4,7 հազար մարդու կյանք:

1866-ծնվել է անգլիացի եգիպտոլոգ, Թութանհամոնի դամբարանը հայտնագործած արշավախմբի ղեկավար Ջորջ Հերբերտ Կարնարվոնը: 

1896-ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բացվել է աշխարհում առաջին անգամ ստեղծված մշտական գործող կինոթատրոնը:

1925– կայացել է Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՄԿԿ Քաղխորհուրդը գաղտնի որոշում է կայացրել Լենինի մարմինը տեղափոխել Տյումեն:

1945– Սան-Ֆրանցիսկոյում 50 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը։

1960-Մադագասկարը հայտարարել է իր անկախությունը:

1963-ծնվել է ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Միխաիլ Խոդորկովսկին:

1976-մարտարվեստների գծով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը Մուհամեդ Ալիի և ճապոնացի Ինոկիի միջև ավարտվել է ոչ ոքի:

1997-հիմնադրվել է Կասպերսկու հակավիրուսային լաբորատորիան:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular