ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի» առջև․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ազգային արժանապատվության տրիբունալն» արդեն սեպտեմբերին կկայացնի որոշում, և գործող իշխանություններն ամբողջ կազմով կկանգնեն տրիբունալի առջև։ Այդ մասին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ ահռելի աշխատանք կա կատարելու մինչև այդ ժամկետը։ Տրիբունալի ստեղծման մասին Կարապետյանը հայտնել էր դեռևս կուսակցության առաջին համագումարի ընթացքում, նշելով, որ այդ տրիբունալի կազմում ընդգրկվելու են անվանի իրավաբաններ, հանրային գործիչներ, մարդիկ, որոնց կայացրած վճիռն անբեկանելի և լիակատար ընդունելի է լինելու թե՛ հանրության և թե՛ իրավական շրջանակների համար։

Ըստ Կարապետյանի՝ Արցախի հարցով փաշինյանական վարչախմբի գործունեությունը լիովին դավաճանական է, դա է վկայում նույնիսկ Երևանում Արցախի ներկայացուցչության վրա կատարված գրոհը։ «Ես չէի էլ պատկերացնում, որ երբևիցե Արցախի ներկայացուցչությունը Երևանում կունենա խնդիր»,- նշել է Կարապետյանը և հավելել, թե՝ «Ադրբեջանը 30 տարի զրկվելով Արցախից՝ չհրաժարվեց, իրենց մոտ ստեղծեցին վտարանդի կառավարություն, բոլոր միջազգային ատյաններում պնդում էին, որ Արցախն իրենցն է, գրքեր էին գրում, նույնիսկ «Ղարաբաղ» անունով ֆուտբոլի թիմ էլ ունեին։ Բոլոր ձևերով պայքարում էին, իսկ Հայաստանի իշխանությունները կես տարվա ընթացքում պարզապես հրաժարվեցին սեփական երկրից»։

Այս ամենը, ըստ Արշակ Կարապետյանի, լիովին տեղավորվում է տրիբունալի գործունեության մեջ և բոլոր այս հանգամանքները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը լինելու է տրիբունալի քննարկման առարկան։ Արդեն կարճ ժամանակ անց տրիբունալը, որն ըստ բազմաթիվ տեղեկությունների, ձևավորվել և զգալի աշխատանք է կատարել, կներկայացվի հանրությանը և այդ տրիբունալում ընդգրկված անձանց ներկայությունը շոկային է լինելու հենց փաշինյանական վարչախմբի համար, որոնք բոլոր մեթոդներով փորձում են պայքարել տրիբունալի ստեղծման դեմ՝ հասկանալով, որ իրավական ճանապարհը չափազանց լուրջ խնդիրներ է ստեղծելու իրենց համար և թույլ չի տալու խուսափել պատմության դատաստանից։

Ընդ որում, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշում է, որ ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու տրիբունալի առջև։ Տևական ժամանակ Փաշինյանի կողմնակիցներին կոչ էին անում լքել դավաճան կառավարությունն ու խմբակցությունը, անցնել ժողովրդի կողմը, սակայն ՔՊ-ականները նախընտրեցին մնալ և Փաշինյանի հետ կիսել ողջ պատասխանատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular