ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաղտնալսող սարքեր են տեղադրում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ են «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաեւ օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաեւ մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որեւէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ նման տեղեկություն ունի, որ շարժման անդամների մեքենաներում գաղտնալսող սարքեր են տեղադրում։ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարեկները հակաօրինական ճանապարհով, առանց հիմնավորման, տուգանային հրապարակ են տարել քաղաքացիների մեքենաները։ Ամենատարածվածը տեխզննում չանցած մեքենաները տուգանային հրապարակ տանելն է եղել, մինչդեռ դրա համար հասնում է միայն տուգանք»: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ոստիկանությունից, քննչականից մեքենաներն ու հեռախոսները վերցնելիս ստուգել դրանք։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular